Երկինքից թքփվում են գրքեր

Մի հիանալի առավոտ ես արթնանում և տեսնում եմ, որ գետնի վրա շատ գրքեր կան։ Հանկարծ ես տեսա, որ գրքերի անձրև է գալիս։ Ես շուտ վազեցի, որ արագ բոլոր գրքերը վերցնեմ։

Գնացի, կարծես երազի մեջ լինեի։ Ես արագ հավաքեցի գրքերը։ Մի քանի օրից գրքերի անձրևը վերջացավ։ Ես այնքան գրքեր ունեի, որ պատրաստեցիմի ահռելի գրադարան։ Եվ այդ օրվանից ես միշտ իմ գրադարանից գիրք էի վերցնում և ուրախ ու երջանիկ էի, որ այդքան գրքեր ունեի։

Ինչո՞ւ է երկինքը կապույտ


Տեղեկատվական


Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև, երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։


Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…


Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։


Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև  է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Հարցեր և առաջադրանքներ


1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.


2․ Ի՞նչ գույն ունի երկինքը:

Կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն


3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչու
մ ենք:

Թթվածին, ազոտ, ածխաթթու գազ


4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.
Վերև- ներքև
սպիտակ- սև
հաստ- բարակ
հեռանալ- մոտենալ

5․ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր (Տեղադրի՛ր քո բլոգում):


6․ Փորձի՛ր բացատրել, թե ինչու է երկինքը կապույտ:

Երկինք կապույտ է, որովհետև արևի ճառագայթները գուավորում են մեր երկինքը։

Վայր ընկնող աստղեր


Տեղեկատվական


Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:


Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:


Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:


Հարցեր և առաջադրանքներ


1․ Տեքստում նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Զզմայլվել – Տե՛ս

արծաթափայլ – Արծաթի փայլ՝ փառ ունեցող, արծաթի պես փայլուն

Հրավառ –  Հրավառվող, վառող, բռնկվող

մարեց – հանգցնել

բռնկումն – պայթել


2․ Ինչ է նշանակում «աստղ ընկավ» արտահայտությունը։

Քանի, որ մեր ասաց աստղ ընկավ, դրանք ոչ, թե աստղեր են այլ մանր քարեր, իսկ մեք նրանց ասում ենք աստղեր, որոհետև նրանք շատ նման են։


3․ Ի՞նչ են իրականում տեսնում մարդիկ, երբ ասում են «աստղ ընկավ»
։

Մեք տեսնում եք ոչ, թե աստղեր այլ փոքրիկ քարեր։


4․ Ինչպես են անվանում այս երկնային մարմինները։

ասուպներ, երկնաքարեր


5․ Որ ամիսներին է ավելի հաճախ նկատվում այս երևույթը։

օգոստոս-նոյեմբեր ամիսներին


6․ Ինչ է լինում, երբ խոշոր երկնաքարերը անցնում են մթնոլորտի միջով։

Շիկանում, այրվում, թափվում են դարբեր մասերի

Փաստեր տիեզերքի մասին

  • Սա տիեզերքում սև անցքի մարդկության ձեռք բերած առաջին նկարն է։ Այն ստացել են   2019 թվականի ապրիլի 10-ին և գտնվում է Messier 87 գալակտիկայի կենտրոնում, Երկիր մոլորակից 54 միլիոն լուսատարի հեռու։ Սև անցքի գրավիտացիոն ուժն այնքան մեծ է, որ ոչ մի օբյեկտ հատելով <<Իրադարձությունների հորիզոնը>> չի կարող լքել այն։
  • Սա սպիտակ անցքի երևակայական նկար է։ Սպիտակ անցքի գոյությունը գիտնականները դեռ չեն ապացուցել, սակայն ըստ հիպոթեզի այն սև անցքի հակառակն է։ Ի տարբերություն սև անցքերի, այն ոչ թե քաշում է օբյեկտներին, այլ դուրս է մղում նրանց։ Նրանք կարող են առաջանալ Մեծ պայթյունի հետևանքով։
  • Նայելով տիեզերքին մենք տեսնում ենք անցյալը։ Այն ամենը ինչ մենք տեսնում ենք այդ պահին արդեն կատարված գործողություն է, որովհետև նրանք մեզնից շատ հեռու են և նույնիսկ շարժվելով լույսի արագությամբ ինֆորմացիան մեզ հասնում է հարյուրավոր տարիների ընթացքում։
  • 2006 թվականից Պլուտոնը դադարեել է մոլորակ համարվել՝ չհամապատասխանելով նոր չափանիշներին։ Այն չի մաքրում իր ուղեծիրը օտար մարմիններից, շատ մոտ է Կոյպերի գոտուն։ Այսօր նա համարվում է գաճաճ մոլորակ։ Քանի որ նա պատված է սառած գազային շերտից անդրադարձնում է լույսը և սպիտակ է երևում։

Зайчонок

Маленький зайчонок был труслив. Он прятался от больших зверей за соснами.
Больше всех заяц боялся волка и лису. Когда зайчонок видел их, он быстро убегал от них в лес.

  1. Вопросы:
  1. Кто был труслив? Зайчонок был труслив.
  2. От кого прятался зайчонок? Зайчонок прятался от больших зверей.
  3. Где он прятался? Зайчонок прятался за соснами.
  4. Кого зайчонок боялся? Зайчонок боялся волка и лису
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису? Зайчонок убегал в лес.

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное (Какое?) яблоко

Сладкая (какая?) груша

Кислый (какаое?) лимон

Большой (какое?) огурец

Яркое (какое?) солнце

3. Вставь подходящий предлог.

Маленький заяц спрятался за кустом.

Зайчонок прятался за соснами.

Он убегал от волка и лисы.

Волк стоял за деревом.

Лиса смотрела на зайчонка.

Աստղեր


Տեղեկատվական


Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել:

Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:


Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:


Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:


Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։


Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։


Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:


Հարցեր և առաջադրանքներ


1․ Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
վիթխարի-շատ մեծ, հսկա
անզեն – Զենք չունեցող
անկայուն – ոչ կայուն, ոչ հաստատուն, փոփոխական
հրեղեն –  հրից բաղկացած, որի նյութը կրակ Է
սպառել – գործածելով՝ օգտագործելով վերջացնել
վերածվել – ձևափոխվել, դառնալ


2․ Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:


3․ Ի՞նչ գույն են աստղերը:

Կապույտ, դեղնանարնջագույն, կարմիր


4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը:

Ջերմաստիճանից։


5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ։

Նոր բառեր սովորեցի։

Արև


Տեղեկատվական տեքստ


Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:


Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:


Հարցեր և առաջադրանքներ
Գրի՛ր հոմանիշները:
արեգակ- արև, արփի
ջերմություն- տաքություն
խավար-
մթություն


Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ: Աստղ է։
Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում: Աստղեր
Լուսինը երկնքում ի՞նչ է անում: Պտվում է երկնագունդի շուրջը։
Աստղերը երկնքում ի՞նչ են անում:
Վառվում և լուսավորում են։


Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջը
։
Եթե Արեգակը չլինի, երկրի վրա ամեն ինչ կսառչի:
Երբ մեզ մոտ մութ է, արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

Լուսին


Տեղեկատվական


Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։


Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։


Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։


Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

սավառնող – թռչել, թևածել, օդի միջով ընթանալ


Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը: Արևն է մեզանից հեռու։
Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը:
Արևն ավելի մեծ է։


Շարունակի՛ր.
Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։
Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։
Լուսնի վրա ոչ օդ կա, ո՛չ ջուր։
Լուսինն իր լույսը չունի,
այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։

Բալզաթցիների նոր արկածները.

Մի օր Բալզաթցինները հավաքված են լինում գյուղամիջում մեկ էլ հարևան քաղաքից մի վաճառական եկավ։ Բալզաթցիները սկսեցին պատմել իրենց հերոսություններից։ Էս վաճառականը հասկացավ , որ սրանք խելքից պակաս են ու որոշեց մի լավ փող աշխատել՝ խանութ բացել։ Մի օր առաջնորդին ասաց․


– Առաջնո՛րդ, էս գյուղն այսքան մեծ է, բայց մի դղյակ էլ չկա ։
-Դղյակն ի՞նչ է որ, երբ ուզենք կկառուցենք, պատերն էլ ոսկուց կլինի։ Մենք այդպիսի գործեր ենք գլուխ բերել։


– Հիմա ոսկուց չեն անում, թագավորի պալատը լրիվ փայլուն քարից է շինված,կողքի թագավորությունից էլ երևում է, բայց այս կողմերում այդ քարից չկա։
Առաջնորդը շատ է մտածում և կանչում է գյուղի մեծերին ու ասում


– Որոշել եմ մի մեծ պալատ կառուցենք, որ բոլոր կողմերից փայլի, բայց մեր կողմերում նման քար չկա։ Ի՞նչ անենք։


– Եկեք էն վաճառականին ասենք,որ օգնի մեզ,- ասաց հավաքվածներից մեկը։
Վաճառականին կանչեցին մի կարաս ոսկի տվեցին, որ փայլուն քար բերի դղյակի համար։
Մինչ օրս սպաասում են քարին, որ սկսեն շինարությունը։